Եթե այսօր չհանդիպենք նախարարներից մեկին կամ վարչապետին, մեքենաներով ճանապարհ ենք փակելու. ցուցարար ավտոներկրողներ
Общество«Եթե այսօր չհանդիպենք ո′չ Արտաքին գործերի նախարարի, ո′չ ՊԵԿ-ի նախագահի, և ո′չ էլ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեքենաներով մի տեղ ներխուժելու ենք, կամ Արտաշատից-Երևան ենք փակելու, կամ Արմավիրից-Երևան, որովհետև ուրիշ ճար չկա»,- այս մասին այսօր ասաց լրագրողների հետ զրույցում ավտոներկրողներից մեկը:
«Էս հարցը, իրոք, լուրջ ա, մարդիկ 50-200 հատով ավտո են առել բերել ու ամեն մեկը իրա դժվարությամբ ա բերել, նենց չի էդ տունը դրած ա եղել, ինքն էլ բերել ա: Հիմա ուզում ենք, որ կառավարությունը մեզ որևէ կերպ օգնի, աջակցի: Մարդիկ էդ 50 ավտոմեքենայի համար ամբողջ կյանքում աշխատում են, իսկ հիմա էդ ավտոների մատոռի միջից խոտ ա աճում, էնքան են կանգնած մնացել: Խոսքը10.000-20.000 դոլարի մասին չի, այլ միլիոնավոր դոլարներ ա, քանի՞ հոգի ներկրող կա, մի հատ հաշվեք, տեսեք՝ ինչքան փող ա կազմում: Թող պետությունը օգնի մեզ, որ սրա տակից դուրս գանք, թող չանեն նենց, որ մարդիկ հասնեն ծայրահեղ քայլերի»,- ասաց մեկ այլ ավտոներկրող:
Հիշեցնենք, որ ավտոներկրողների բողոքի պատճառը՝ Ռուսաստանում հայկական պետհամարանիշներով մեքենաներ վարելու արգելքն է։