«Ձեր կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը». Սթիվեն Սակուրը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը խոսել է այն մասին, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ձախողել է Քովիդ 19-ի դեմ պայքարը:
«Կորոնավիրուսը վերահսկողության տակ առնելու Ձեր կառավարության ջանքերը հաջողություն չեն ունեցել, հակառակը` այն ձախողվել է, այնպես չէ՞»,-հարցրել է հաղորդավարը:
«Կարծում եմ, որ եզրակացություններ անելը դեռ վաղ է, որովհետև, դժբախտաբար, համավարակը դեռևս շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Մենք ունենք ռազմավարություն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Եկեք եզրակացություններ անենք այն ժամանակ, երբ կորոնավիրուսը համաշխարհային մակարդակով հաղթահարված կլինի»,-պատասխանել է ՀՀ վարչապետը:
Հաղորդավարի այն դիտարկմանը, որ կորոնավիրուսի Հայաստանի ցուցանիշները մոտ 6 անգամ ավելի են, քան հարևան Վրաստանում, և զգալիորեն ավելի բարձր են, քան Ադրբեջանում վարչապետը պատասխանել է, որ Հայաստանը համավարակը հաղթահարելու փուլ է մտել: