Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ:
Այս մասին Փաշինյանը հայտնել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունը կարող է ազատ արտահայտել իր տեսակետները: Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է` Freedom House հայտնի միջազգային կազմակերպությունն իր զեկույցների պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանն ամենամեծ երկամյա առաջընթացն է արձանագրել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում։