Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների երկիր. Հայկ Մարտիրոսյան
БлогосфераՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Զոհրաբ Մնացականյանի ղեկավարը BBC-ի եթերում ըստ էության ընդունեց այն սուտ մեղադրանքը, որ իբրև թե հայկական ուժերը Արցախում պատերազմի սկզբում ռազմական հանցագործություններ են գործել:
Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների մի երկիր, որտեղ բարբարոսներ են ապրում և որ հետաքրքիր է` նաև ղեկավարում:
Առավել մանրամասն կփորձեմ անդրադառնալ հաջորդիվ: