Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս 

Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը

Վերլուծական

Վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և արևմուտքի միջև հարաբերությունները: Այդ մասին են վկայում բազմաթիվ մեսիջներ, որոնցով կողմերը հասցրել են փոխանակվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Առաջին լուրջ «զանգը» Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թեև Հայաստանից Լուկաշենկոյին առաջինը շնորհավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն այս շնորհավորանքը պետք է առավելապես դիտարկել Ծառուկյանի և Լուկաշենկոյի միջև առկա մտերիմ, ընկերական հարաբերությունների պրիզմայով: Ծառուկյանը շնորհավորում էր, այսպես ասած, իր կողմից, որպես անհատ և որպես քաղաքական գործիչ:

Սակայն, լրիվ այլ մեսիջ է իր մեջ պարունակում երկրի վարչապետի՝ պետությունների ղեկավարներից առաջիններից մեկը Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքը: Հանգամանք, որը բնավ չվրիպեց Հայաստանում դիսլոկացված պրո-արևմտյան ուժերի աչքից: «Սորոսականները» մեկը մյուսին հերթ չզիջելով հարձակվեցին Փաշինյանի վրա, վերջինիս պիտակավորելով ավտորիտար լիդեր, մեղադրելով երկիրը ժողովրդավարության բաստիոնից՝ ժողովրդավարության կղզյակի վերածելու մեջ: Բնական է, որ «սորոսականների» շուրթերով իր բացահայտ դժգոհությունն այդ քայլից արտահայտում էր հենց արևմուտքը:

Լուկաշենկոյին շնորհավորելուց օրեր անց «Սասնա Ծռերի» գործով մեղադրող դատախազը շատերի համար անսպասելի կոշտ պահանջ առաջադրեց՝ տասնյակ տարիների և նույնիսկ ցմահ ազատազրկում «Ծռերի» համար: Վերջին ամիսների ընթացքում մի շարք փաստացի ապացույցներ ներկայացվեցին, որոնք վկայում էին «Սասնա Ծռերի» և Հայաստանում «Սորոսի» գրասենյակի միջև եղած կուռ համագործակցության մասին: Սակայն, անգամ առանց այդ փաստերի հանրայնացման էլ, գաղտնիք չէ, որ ստեղծման առաջին իսկ օրվանից այս ուժն ունեցել է վառ ընդգծված արևմտամետ ուղղվածություն: Ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո «Ծռերի» դեմ հարուցված քրեական գործերը կարճվեցին, իսկ ինքը` Փաշինյանը, ԱՄՆ այցին ընդառաջ ընդունեց կուսակցության ղեկավարությանը, ի դեպ, այդ քայլը միանշանակ չընկալվեց հանրության կողմից: Հասկանալի է, որ օրերս դատախազի առաջարկած նման կոշտ պատժաչափը քննարկվել է վերևների հետ, և ստացել նրանց դաբրոն, դա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը բացահայտ կոնֆրոնտացիայի է գնում արևմուտքի հետ և չի թաքցնում այդ հանգամանքը: 

Ի դեպ՝ զուգադիպություն է թե` ոչ, սակայն «Ծռերի» դատի հաջորդ իսկ օրը տարածվեց պաշտոնական տեղեկություն, համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին: 

Երեկ էլ հարցազրույցի ընթացքում «սորոսականների» հասցեին բավական խիստ արտահայտություններով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, ասել էր՝ «Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձել դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։ 

Նախկինում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավական լոյալ էին «սորոսականների» հանդեպ, համենայնդեպս հրապարակային կերպով նման հայտարարություններ չէին հնչում, այսօր նման շեշտադրումներն ամենաբարձր կալիբրի գործիչների կողմից, ինքնին մեսիջ են, որ Փաշինյանի թիմի և արևմուտքի միջև լարվածությունը գնալով աճում է: 

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից ժամեր անց տարածվեց վարչապետ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման շրջանակներում տված հարցազրույցը: Ակնհայտ էր այն պրեսինգը, որի տակ հայտնվել էր Փաշինյանը, հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրը վերջինիս մեղադրեց կորանավիրուսի դեմ պայքարը տապալելու, Արցախում տարածքներ օկուպացնելու և ամենակարևորը՝ ՌԴ և արևմուտքի միջև ընտրություն կատարելու հարցում չկողմնորոշվելու մեջ: Վերջին մեղադրանքն ավելի շատ նման էր կշտամբանքի, որն արևմուտքը հրապարակային կերպով, ի դեմս BBC-ի հաղորդավարի, ներկայացրեց Փաշինյանին: Վերջինիս ընդունելությունն արևմտյան այս մեդիա հսկայի եթերում, մեղմ ասած, ջերմ չէր և դա իր հերթին նույնպես արևմուտքի մեսիջն էր Փաշինյանին և իր թիմին: 


Սակայն, ինչի՞ց է ի հայտ եկել վերը նշված կոնֆրոնտացիան: Արևմուտքում թերևս հոգնել են սպասել, թե երբ պետք է Փաշինյանը կատարի պայմանավորվածությունները, հատկապես՝ դրանց ամենաբովանդակային և արևմուտքի համար ամենակարևոր մասը՝ Հայաստանը ՌԴ ծիրից ամբողջությամբ դուրս բերելը: Արևմուտքում հասկացել են, որ Արցախի հարցում էլ Փաշինյանը առավելապես հակված է ՌԴ դիրքորոշմանը և դեմ չէ բանակցային սեղան Լավրովի պլանը վերադարձնելուն, ինչը նաև ենթադրելու է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում Արցախում, մի բան, ինչը արևմուտքն ակնհայտորեն չի կարող մարսել: Փաշինյանն էլ իր հերթին երկու տարի լինելով իշխանության ղեկին հասցրել է գնահատել՝ ՌԴ հետ հարաբերությունների սառեցման բոլոր ռիսկերը և այսօր նույն Լուկաշենկոյին շնորհավորելը ակնհայտ ցույց է տալիս, որ Փաշինյանը ձգտում է պահպանել հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ: Նույնը կարելի է ասել նաև ՀԱՊԿ մասով, հատկապես սահմանին հուլիսյան բախումներից հետո Փաշինյանն առանձնացրեց ՌԴ դերը ռազմական էսկալացիայի հետագա խորացումը կանխելու հարցում: 

Փաշինյանի նման ռևերանսներն են պատճառը, որ արևմուտքը համարելով իրեն հեղափոխության փայատեր՝ այսօր իրեն քցված է զգում, այստեղից էլ սկիզբ են առնում Հայաստանում արևմուտքի արբանյակներ՝ «սորոսականների» վերջին շրջանի ակտիվ քննադատությունները, BBC-ում Փաշինյանին «ջերմ ընդունելությունը», ԱՄՆ դեսպանատան կոշտ մեսիջները, առ այն, որ Փաշինյանը այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը, ինչպես դա հեղափոխության ժամանակ էր և դրանից ամիսներ հետո....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)
Ամենադիտված