1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
ВидеоՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«1992թ. այս օրը` օգոստոսի 15-ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր:
Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի:
Կադրեր օգոստոսի 15-ի նիստից»,- գրել է նա: