«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլ
SportԻսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայի» հետ առաջին անգամ 74 տարվա ընթացքում մեկ խաղում ընդունեցին 8 գոլ իրենց դարպասին: Ուրբաթ օրը Լիսաբոնում «Բավարիան» 8: 2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ: Վերջին անգամ կատալոնացիները 8 գնդակ բաց էին թողել 1946 թվականին՝ «Սևիլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղում (0: 8): Այս պարտությունը նաև «Բարսելոնայի» պատմության մեջ ամենամեծն է եվրոպական մրցակցության մեջ: