Մենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու
ՍպորտԻսպանական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայի» կողմից ջախջախիչ պարտություն կրելուց հետո ասել է, որ ֆուտբոլային ակումբն արդեն որոշ որոշումներ է կայացրել։ Դրանց որոշ մասը հայտնի կդառնա երկուշաբթի: Ուրբաթ օրը «Բարսելոնան» պարտվեց Մյունխենի «Բավարիային» 2-8 հաշվով։ «Ես ներողություն եմ խնդրում մեր բոլոր երկրպագուներից: Կցանկանայի, որ մենք բարձր պահեինք մեր ակումբի անունը: Մենք արդեն ունենք որոշ կարևոր որոշումներ: Հայտարարությունները կլինեն հաջորդ շաբաթվա մեկնարկին։ Որոշումները պետք է կայացվեն կրքերը հանդարտվելուց հետո: Իսկ այսօր խորհելու օր է», - ասել է Բարտոմեուն։
«Սա մեզ համար սարսափելի արդյունք է: Շնորհավորում ենք «Բավարիային»։ Նրանք լավ խաղացին և արժանի էին կիսաեզրափակիչ դուրս գալուն», - ավելացրել է Բարսելոնայի նախագահը: