«Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ»․ Պիկեն՝ «Բարսելոնա» ֊ «Բավարիա» խաղի մասին
Спорт«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայի» կողմից ջախջախիչ պարտությունից հետո հայտարարել է, որ ակումբին շտապ անհրաժեշտ է փոփոխություն: «Ֆուտբոլը խաղ է, որը պահանջում է անընդհատ փոփոխություններ: Մենք պետք է փոխենք դինամիկան, քանի որ մենք պարզապես ջախջախվեցինք՝ ոչ միայն որպես անհատ խաղացողներ, այլ նաև որպես ակումբ: Մենք կորցրեցինք մեր ճիշտ ուղին: Մենք հաջող մրցաշրջաններ ունեինք, բայց Չեմպիոնների լիգայում չհաղթեցինք: Սա անընդունելի է»,֊ Պիկեին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Եթե ես ստիպված լինեմ մեկնել ակումբից՝ ակումբի կազմում փոփոխություն կատարելու համար, ես դա կանեմ: Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ: Ակումբին շտապ անհրաժեշտ է ամեն ինչ փոխել», - ավելացրել է Պիկեն: