Ֆի֊Ֆի կղզիները՝ Թայլանդում (լուսանկարներ)
PhotosԹայլանդի Ֆի֊Ֆի, կամ, ինչպես տեղացիներն են ասում, Պի-Պի կղզիները ամբողջությամբ չէ, որ բնակեցված են։ Արշիպելագի միակ բնակեցված կղզին Ֆի֊Ֆի Դոնն է, որտեղ կան հյուրանոցներ, ռեստորաններ, բարեր, խանութներ և հարմար է ճամփորդելու և հանգիստը կազմակերպելու համար: Մյուս հինգ կղզիները իրենցից ներկայացնում են ջունգլիներ, քարանձավներ և փոքր ավազոտ լողափեր: Զբոսաշրջիկները, սակայն, կարող են կարճ ժամանակով այցելել արշիպելագի մյուս կղզիներ՝ ուսումնասիրելու բնաշխարհը։ Այստեղ է նկարահանվել Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Լողափ» ֆիլմը 1999 թվականին: Սա Թայլանդի ամենահայտնի տեսարժան վայրն է: