Հնարավո՞ր է արդյոք ապրել առանց սեքսի․ knife.med
LeisureՄարմնական սիրուց ձեռնպահ մնալու պատճառները կարող են շատ տարբեր լինել: Փորձագետները զրուցել են նրանց հետ, ովքեր տարիներ շարունակ սեռական հարաբերություններ չեն ունեցել: Հարցման մասնակիցներից մեկը պատմել է, որ իրեն սկսել է թվալ, թե ինքը կորցնում եմ իր անհատականությունը։ Դրա փոխարեն առաջացել է տաք, իմպուլսային դատարկություն, որը կլանում է ամեն ինչ: Այդ ժամանակահատվածում նա շատ բան է փոխել՝ հատկապես իր արտաքին տեսքի մեջ։ Եթե նա նախկինում կրում էր բարձրակրունկներ, վզնոց և նախընտրում էր պայծառ դիմահարդարում, ապա այդ ժամանակ սկսել է հագնվել ամաչկոտ աշակերտուհու պես: Նրա խոսքով՝ նոր փոխհարաբերություններում նա միայն ինտիմ կյանք է փնտրել․ «Ինձ միայն անկողնային զուգընկեր էր պետք, և ուրիշ ոչինչ: Եթե ես իմանայի, որ այդպես կլինի, ես չէի սահմանափակի իմ ինտիմ կյանքը: Ես անգամ վախենում եմ, որ երբ հասակ առնեմ, այդպիսի ընդհատումներից խելքս թռցնեմ»,-ասել է մասնակիցը։