Ինչ է կատարվում մեր մարմնի հետ, երբ մենք դադարում ենք սեքսով զբաղվել․ lifehacker.ru
LeisureԴուք վերջե՞րս եք բաժանվել եք ձեր զուգընկերոջից, կամ պարզապես շատ զբաղվա՞ծ եք: Միգուցե աշխատանքն ու փոքր երեխաները նպաստում են նրան, որ երեկոյան անկողին մտնելուն պես քնում եք։ Սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց հետևանքները բոլորի համար նույնն են և ոչ այնքան հաճելի: Մի քանի օրով «արձակուրդը» վերածվում է շաբաթների, իսկ շաբաթները՝ ամիսների: Սկզբում պարզապես զգացվում է սեքսի մի փոքր պակաս, և հետո այն դառնում է կենսակերպ, կյանքի անբաժանելի մասը: Մենք սկսում ենք նկատել ոչ միայն տարօրինակ հուզական ռեակցիաներ, այլև շոշափելի ֆիզիկական խնդիրներ: Սեքսի բացակայությունը սպառնում է շատ իրական հիվանդություններով: Դրանք են իմունիտետի անկում, սթրեսի մակարդակի կտրուկ բարձրացումը, մարմնական գրգռման հետ կապված խնդիրները, երազների թեմատիկ փոփոխությունը, լիբիդոյի անկումը, զուգընկերների միջև օտարության զգացումը, ինքնագնահատականի անկումը, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, հեշտոցի պատերի թուլացումն ու գինեկոլոգիական հիվանդությունների ձեռքբերման վտանգը և հորմոնալ խանգարումները։ Սեքսի բացակայությանմիակ դրական կողմը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բացակայությունն է: Բայց սա, իհարկե, պլյուս համարել չի կարելի, եթե դուք վստահ եք, որ միակն եք ձեր զուգընկերոջ կյանքում։ Այնպես որ, այս պարագայում դրական ոչինչ չկա։