Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը
ИностранныйԿայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Շարունակվել է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկումը, այդ թվում ՝ հաշվի առնելով դրսից հանրապետության վրա գործադրվող ճնշումը։ Ռուսական կողմից հաստատվել է պատրաստակամությունն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծագած խնդիրների լուծմանը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։