«Քեզ հետ ամեն ինչ լա՞վ է». Լիլիթ Հովհաննիսյանը երկար դադարից հետո նոր լուսանկարներ է հրապարակել
ԺամանցԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով վերջին շրջանում ակտիվ չէր սոցցանցերի իր էջերում, ներկայացել է նոր ֆոտոշարքով:
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Լիլիթը կրում է սպիտակ տոպ, երկնագույն պիջակ և վարդագույն ցանցե գլխարկ: Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, արձակված վարսերով:
Նշենք, որ նա լուսանկարներին կից որևէ գրառում չի կատարել:
Դատելով հրապարակման մեկնաբանություններից` երկրպագուներն արդեն կարոտել էին Լիլիթին, քանի որ նա իր միկրոբլոգում վերջին անգամ հրապարակում էր կատարել 11 շաբաթ առաջ:
«Կարոտած», «Քեզ հետ ամեն ինչ լա՞վ է»,- գրել են օգտատերերից մի քանիսը: Որոշներն էլ ուղղակի ընդգծել են երգչուհու գեղեցկությունը. «Ամենասիրուն, «Սիրուն Լիլիթ».- գրել են նրանք: