Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ) Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և Իսրայելին Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն Մելիքյան Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան 

Վարսիկը, իսկապես, քացախ խմել է, բայց կինս մեղավոր չէ. Լճաշենի գյուղապետ

Հասարակություն

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։ Նրան ուղեկցում էին մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին խնդրով դիմեց համայնքի բնակիչ Վարսիկ Մարգարյանը: Կնոջ խոսքերով՝ 35 տարի աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակ, սակայն տնօրենը հեռացրել է նրան աշխատանքից՝ ոտնահարելով իրավունքները:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ կինը երկու՝ միմյանց հետ առնչություն չունեցող դեպքերը կապում է իրար. «Վարսիկ Մարգարյանը նշում էր՝ իմ իրավունքները ոտնահարել են: Կինս, այո՛, այդ մանկապարտեզի հաշվապահն է, Վարսիկ Մարգարյանը իրականում քացախ խմել է, բայց կինս, բացարձակապես, մեղավոր չէ դրանում: Դա կեղծ հերյուրանք է, այդ կինը խնդիրներ ունի, նույնիսկ իր ամուսնուն և տղային չի ենթարկվում»:

Գյուղապետը նշում է՝ գյուղապետարանը որևէ կապ չունի դաստիարակչուհու աշխատանքից ազատվելու հետ. «10 անգամ ազատման դիմում է գրել, ինը անգամ չեմ  թողել, որ ազատվի աշխատանքից, որովհետև մեր հարազատն է, 10-րդ անգամ արդեն ո՛չ ես, ո՛չ կինս չենք խառնվել և թողել ենք, որ ազատվի»,- նշեց գյուղապետը:

Կորյուն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե որն է եղել աշխատանքից ազատման պատճառը. «Եթե իրեն ճանաչեիք, ապա կհասկանայիք, որ ուղղակի ցանկություն է եղել, մանկապարտեզի վարիչը դիմումը բերում, տալիս էր ինձ՝ ես պատռում, գցում էի, ասում էի՝ թող աշխատի»:

Վարչապետը հանձնարարեց խնդրին լուծում տալ, գյուղապետն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ այս նույն խնդրի պատճառով մի քանի անգամ վարչապետի աշխատակազմից և մարզպետարանից եկել, ստուգել են, բայց ապարդյուն, որովհետև խնդիրներ չկային. «Հիմա էլ կստուգեն, կտեսնեն, եթե ճիշտ է՝ կմեղադրեն և՛ ինձ, և՛  կնոջս, և՛ բոլորին, ովքեր մեղավոր են, իսկ եթե ոչ՝ զրպարտության համար կպատժեն Վարսիկ Մարգարյանին»,- նկատեց համայնքի ղեկավարը:

«Մենք շատ ենք հարգում իր ընտանիքին, ազատվեր, ի՞նչ աներ, ամեն դեպքում, սկզբում չէր երևում, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, լավ աշխատող էր, մարդկային էր: Նախկինում ինքը գովաբանում էր մանկապարտեզի աշխատակիցներին, ինչ որ տեղ՝ նույնիսկ աստվածացնում, հիմա, որ լսում ենք, մտածում ենք՝ իրոք, խելքը թռցրել է»,- ընդգծեց Մարգարյանը:

Նրանից հետաքրքրվեցինք, արդյոք դիմել են բժշկական կենտրոն, բայց գյուղապետը նշեց՝ Վարսիկ Մարգարյանը չի ուզում գնալ:

«Մի գիժ քարը գցում է հորը, 10 խելոք չեն կարողանում հանել, բայց մենք իր թշնամին չենք»,- եզրափակեց գյուղապետը:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Ամենադիտված