Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը
Գիտություն և ՄշակույթՀայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մահացել է ԵՊՀ դասախոս Խաչիկ Բադիկյանը:
«Կյանքից հեռացել է լեզվաբանության մերօրյա վերջին մոհիկաններից մեկը՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վաստակաշատ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը: Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, շուրջ մեկուկես տասնյակ գիտական աշխատանքների, մենագրությունների, բուհական դասագրքերի, բառարանների և այլն: Մեծ է լեզվաբանի ավանդը հատկապես հայերենի դարձվածաբանության ուսումնասիրության մարզում:
Անվանի գիտնականի, բարի ու ազնիվ ընկերոջ, սիրելի դասախոսի, լավ մարդու հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների հուշերում...
Խունկ և խոնարհում....»,- գրել է նա: