Կիկե Սեթյենը ազատվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից
ՍպորտԿիկե Սեթյենը լքել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: «Տնօրենների խորհուրդը համաձայնության է եկել, որպեսզի Կիկե Սեթյենը դադարի լինել թիմի գլխավոր մարզիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Սեթյենը շուտով աշխատանքից կազատվի: Սեթյենը գլխավորել է «Բարսելոնան» այս տարվա հունվարից: 61-ամյա մարզչի գլխավորությամբ «կապտանռնագույնները» Իսպանիայի առաջնությունում գրավեցին երկրորդ տեղը և քառորդ եզրափակիչ փուլում դուրս մնացին գավաթի խաղարկությունից: Անցած շաբաթ «Բարսելոնան» 2: 8 հաշվով պարտվեց «Բավարիային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում և ավարտեց պայքարը մրցաշարում: