«Արսենալի» գլխավոր մարզիչը 22 000 եվրո արժողությամբ հովվաշուն է գնել․ Daily Mail
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արթետան իր տունը ներխուժումներից պաշտպանելու համար հովվաշուն է գնել, հայտնում է Daily Mail-ը: Արթետայի ընտրությունը կանգնել է հոլանդական հովվաշան վրա, որն արժե ավելի քան 22 հազար եվրո: 2019-ի դեկտեմբերին «Արսենալի» մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Արթետան «Մանչեսթերից» տեղափոխվեց Լոնդոն: Ավելի վաղ՝ մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը, անհայտ անձինք ներխուժել էին Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Դելե Ալիի տուն, հարվածել խաղացողի դեմքին և դանակով սպառնացել: Հանցագործները տարել էին զարդեր և ժամացույցներ: Հաղորդվում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի շատ խաղացողներ այս դեպքից հետո ստիպված են եղել պահակ շներ գնել իրենց տները պահելու համար: