Քաղաքացին ցանկանում է զույգավորել շանը եւ գայլին. ահազանգ (տեսանյութ )
BlogosphereEcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Econews.am-ը օրերս ստացել է ահազանգ այն մասին, որ քաղաքացին ցանկանում է զուգավորել վայրի գայլի ձագին և «Հասկի» ցեղատեսակի շանը։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24-ամյա բնակիչ Ալեք Ղարիբյանը այս մասին հրապարակային հայտնել է համացանցում՝ գրելով․ «Ինձ մի հատ էգ հասկիի ձագ առաջարկեք ես էլ ձեզ հասկիի ու գայլի ձագ կտամ․ Ասեմ, որ ավելի շատ հետաքրքիր ձագ ա դուրս գալիս գայլիի ու հասկիի զույգավորումից»։
Վերոնշյալը կարող է դիտարկվել նաև որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Բեռնված տեսանյութն ու մեկնաբանությունն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների մտահոգություն և դժգոհությունը, ինչից հետո Ալեք Ղարիբյանը հեռացրել է այն։
Աղբյուրը՝ EcoNews.am։