Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը
МирԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն օգոստոսի 18-ին հայտարարել է, որ Կանադայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը մինչև սեպտեմբերի 23-ը: Ինչպես նա ասել է լրագրողներին, Կանադայի գլխավոր նահանգապետ Ջուլի Փայեթն իր խնդրանքով ստորագրել է համապատասխան հրամանագիրը: «Մեզ պետք է վերականգնման երկարաժամկետ ծրագիր: Սեպտեմբերի 23-ին նստաշրջանի մեկնարկին մեր ելույթի ընթացքում մենք կներկայացնենք այս ծրագրի իրականացմանն ուղղված առաջին քայլերը: Այսօր ես խնդրեցի գլխավոր նահանգապետին դադարեցնել խորհրդարանի աշխատանքը, որը պետք է արվի նախքան ցանկացած կառավարության՝ առաջիկա տարվա ծրագիրը մշակելը», - ասել է Թրյուդոն: Եթե սեպտեմբերի 23-ին խորհրդարանի առջև իր ելույթի արդյունքում Թրյուդոն չստանա օրենսդիրների վստահության քվեն, ապա նա ստիպված կլինի հայտարարել նոր ընտրությունների մասին և հրաժարական տալ: