Արվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. Սուրենյանց Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 

Սերժ Սարգսյանը հետաքրքրացնում է քաղաքական խաղը

Վերլուծական

Թավշյա հեղափոխությունից ուղիղ 2 տարի և 100 օր անց, ի վերջո, խոսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանդես գալով ապրիլյան պատերազմին նվիրված մամուլի ասուլիսով: Թեև Սարգսյանը հայտարարեց, որ անգամ այդ ասուլիսը չի կարելի դիտարկել քաղաքական ակտիվության նշան, այնուամենայնիվ փաստենք, որ ՀՀԿ-ն իր նախագահ Սերժ Սարգսյանով վերջին շրջանում զգալի քաղաքական ակտիվություն է դրսևորում (սոցիալական կայքերում ՀՀԿ գրասենյակների էջերի բացում, հանրային դաշտում կարկառուն հանրապետականների ակտիվացում և այլն) և այդ ակտիվությունը առաջին հերթին պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վարկանիշի անկման համատեքստում: Նաև դա է պատճառը, որ ասուլիսի ավարտից րոպեներ անց իշխանական թիմից սկսեցին հնչել հայտարարություններ առ այն, որ «մերժվածների խոսքը որևէ մեկին այսօր չի հետաքրքրում», «մերժվածները կարող են միայն խոսել»: Սակայն այս տեսանկյունից իշխանությունները միանշանակ թերագնահատում են Սարգսյանի ակտիվացման հավանական հետևանքները:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն հեղափոխությունից երկու տարի անց էլ շարունակում է իր ձեռքում պահել բավական լուրջ քաղաքական լծակներ, խոսքը՝ ՏԻՄ ղեկավարների մասին է՝ գյուղապետերի, համայնքապետերի և քաղաքապետերի: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել, առևերույթ պահպանելով լոյալությունը գործող իշխանություններին: Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես էլ պայքար է ծավալվել հատկապես ՏԻՄ հանդեպ վերահսկողության սահմանման համար, քանի որ հայաստանյան իրականության մեջ՝ հատկապես ընտրությունների ժամանակ այդ հանգամանքը զգալի առավելություն է ապահովում: Սակայն Նիկոլ Փաշինյանը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ապահովել այն կադրային բազան, որով կկարողանար հանրապետականներին փոխարինել ՔՊ-ականներով՝ Վանաձորի, Գյումրիի, Գորիսի, Աշտարակի և տասնյակ այլ խոշոր քաղաքների ղեկավարները ՀՀԿ-ական են մինչ օրս: Հետևաբար արձանագրենք, որ այս առումով Սերժ Սարգսյանի ձեռքին բավական լուրջ խաղաքարտեր են պահպանվել և ՀՀԿ դիրքավորումը քաղաքական դաշտում այսօր շարունակում է մնալ ամենամեծը: Անգամ հեղափոխությունից հետո անցկացված ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում (Տանձուտ, Նոր Կեսարիա,Ղազարավան, Լուսաղբյուր, Մրգանուշ) հաղթանակ են տարել ոչ թե ՔՊ-ականները, այլ ՀՀԿ թեկնածուները: Իհարկե՝ ՀՀԿ-ն ներկայացված չէ խորհրդարանում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ դա եղել է հենց Սերժ Սարգսյանի ցանկությունը և մարտավարության մի մասը: 

Ասուլիսի ընթացքում հնչեցին բավական հետաքրքիր մեսիջներ, որոնք ևս թույլ են տալիս ենթադրել, որ քաղաքական աշունը թեժ է լինելու: Նախ Սարգսյանը հայտարարեց, որ այս ասուլիսը առաջինն է ասուլիսների շարքից և որ դրանք կրելու են պարբերական բնույթ: Մյուս կողմից թեև Սերժ Սարգսյանը հնարավորինս խուսափեց ապրիլյան հանձնաժողովի գործունեությանը որևէ գնահատական տալուց, այդ օրերի իրադարձությունների վերաբերյալ նրա պատասխանները փաստացի քանդեցին մինչ այս հյուսվող միֆերը՝ նույն բահերով կռվելու, 80-ականների զենքերի, դիզվառելիք չլինելու, հրամաններ ուշացնելու մասով: Իսկ սա արդեն իսկ ենթադրում է, որ ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը երրորդ նախագահը դիտարկում է միայն ու միայն քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ: Կարմիր թելի պես ողջ ասուլիսի ընթացքում անցնում էր այն շեշտադրումը, որ Հայաստանը ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել, մնացած բոլոր հայտարարությունները ունեն քաղաքական դիվիդենտ հավաքելու նպատակ:

Սարգսյանի այս ասուլիսը ուղղված էր ոչ միայն ներքին լսարանին, այլ իհարկե պաշտոնաթողությունից հետո քաղաքական ակտիվության իր առաջին հայտն էր դրսի խաղացողներին: Մասնավորապես ուշագրավ էր երրորդ նախագահի բացահայտումը՝ կապված ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած ռազմական օգնության իրական ծավալների հետ և դաշնակիցներին պայմանավորված պատերազմի մեջ անհիմն մեղադրելու համար Նիկոլ Փաշինյանին ամոթանք հայտնելը: Ասուլիսի այս հատվածը կարելի է դիտարկել իբրև քաղաքական ռևերանս ռուսական կողմին, քանի որ Սարգսյանը ակնարկում է՝ Փաշինյանը փչացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ զգալիորեն հարվածել է Հայաստանի անվտանգային համակարգին: Պատահական չէր Սարգսյանի այն պնդումը, որ բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը ունեցել է ձեռբերումներ անվտանգության առումով, սա ինքնին ենթադրում է, որ, ըստ Սերժ Սարգսյանի, հետհեղափոխական Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում անվտանգային առումով ձեռքբերումներ չեն արձանագրվել, փոխարենը հարձակման են ենթարկվել այդ անվտանգությունը երաշխավորող կառույցները՝ Զինված ուժերը: Սարգսյանի այն դիտարկումը, որ առնվազն մինչ 2018 թվականը բանակը ամենահեղինակավոր կառույցն էր ասվածի վառ ապացույցն է:

Ուշագրավ էր նաև Սերժ Սարգսյանի մեսիջը՝ Արցախյան բանակցությունների Նիկոլ Փաշինյանի «կետի» վերաբերյալ: Ըստ երրորդ նախագահի՝ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը այսօր շատ մեծ է և դրա պատճառը այն է, որ հայկական կողմը բանակցային գործընթացը հնարավորինս շեղել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված օրակարգերից և այն տարել Հայաստանի համար ոչ բարենպաստ հունով: Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց մեջ էր մտնում նաև բանակցություններում ստատուս-քվոի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը, իր կետը առաջ մղելով, փաստացի տապալել է այդ ստատուս քվոն՝ առավել քան հավանական դարձնելով պատերազմական գործողությունների սցենարը՝ Տավուշում ռազմական բախումն էլ ստատուս-քվոի վերացման հետևանքն էր և հենց այդ մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը: 

Պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը տվեց ահռելի կոնտենտ ներքաղաքական քննարկումների և դիսկուրսի համար և միանշանակ վկայեց այն մասին, որ քաղաքական աշունը թեժ է լինելու և այդ թեժությունը ապահովելու գործում ՀՀԿ և Սերժ Սարգսյանի դերակատարումը լինելու է շոշափելի… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ
Ամենադիտված