Լիտվան կարգելի Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը հանրապետություն
МирԼիտվան բելառուսական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների ցուցակ է պատրաստել։ Ցուցակում կա 32 ազգանուն, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյինը։ Այս մասին չորեքշաբթի օրն ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը, հայտնում է Sputnik-Belarus-ը՝ վկայակոչելով LRT-ին:
Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ արտաքին գործերի նախարարությունն այդ ցուցակն արդեն ներկայացրել է ներքին գործերի նախարարությանը` հաստատման համար: