«Մինչև հիմա չգիտեմ Պուտինի աղջիկների դեմքերը, իսկ Նիկոլը փիառ ա անում իրա երեխեքին»
Հասարակություն«Փաշինյանը չի տեսնու՞մ, որ իրա ժողովուրդը եկել-մնացել ա ստեղ: Ինքը կարում ա Սիրիայից բերի էնտեղի ժողովրդին, բայց չի մտածու՞մ, որ իրա հայերը մնացել են ստեղ: 6 ամիս ա՝ ես իմ անչափահաս երեխուն չեմ տեսել: Ռուսաստանի դեսպանատունը ասում ա, նստեք սպասեք, ես իմ հիվանդ մամային թողնեմ, հեռախոսը ձեռս նստեմ սպասեմ, թե երբ ինձ կթողնեն, որ գնամ ընտանիքիս մոտ: Սրա վերջը, ե՞րբ պիտի գա, ի՞նչ պիտի լինի էլ, որ պարոն վարչապետը վերևից իջնի ներքև ու պատասխանի մեր հարցերին»,- նշեց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, ՌԴ մեկնել ցանկացող կինը:
«Քոչարյանի վախտով մարդիկ ստեղ նորմալ ապրում էին, մենք էլ Փաշինյանին նստացրինք, որ մարդիկ ավելի լավ ապրեն, բայց ինքնն էլ էս դիմակները խփեց մեր դեմքին: Ես էս երկրի քաղաքացի եմ, ու ինքը պարտավոր ա իջնի ու պատասխանի իմ հարցերին: Շատ ներողություն, բայց ես ինչքան ժամանակ ա՝ ապրում եմ Ռուսաստանում, բայց դեռ չգիտեմ՝ Պուտինի աղջիկների դեմքերը ինչ ձև են: Իսկ Նիկոլը փիառ ա անում իրա երեխեքին, իրան դրանք են հետաքրքրում, ոչ թե Հայաստանի հարցերը, հիմա մենք էլ մեզ քցե՞նք ֆեյսբուք, որ լսի մեզ »,- ասաց ցուցարարը: