Աղվերանի հյուրանոցներում խախտումներ են հայտնաբերվել
ОбществоՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Աղվերանի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։
ԱԱՏՄ մարզային մյուս թիմերը մշտադիտարկում են իրականացրել Սիսիանի, Կապանի մանրամեծածախ առևտուրի կենտրոններում և խախտումներ գրանցել մեծածախ առևտրի կենտրոններում։
Հիմնականում, խախտումներ շարունակում են արձանագրվել գեղեցկության սրահներում և ատամնաբուժարաններում։
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։