Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ 

Սուտ մատնություն կատարելու դեպքերով կայացվել են մեղադրական դատավճիռներ. Դատախազություն

Իրավունք

ՀՀ դատախազությունը, մեծապես կարեւորելով հանցագործությունների բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ քաղաքացիների սերտ համագործակցությունը, հանցագործության դեպքերի մասին տվյալներ տրամադրելու նախաձեռնողականությունը, միաժամանակ ընդգծում է, որ անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելը, մարդկանց, այդ թվում նաեւ պաշոնատար անձանց, հանցավոր արարք կատարելու մեջ գիտակցված ձեւով հանիրավի մեղադրելը, այսինքն սուտ մատնություն կատարելը, քրեական օրենքով հետապնդելի արարք է, ինչի մասին հանրության իրազեկվածությունն ունի կանխարգելիչ նշանակություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ըստ այդմ՝ 2019թ. հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գ. Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեկան լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, Գ. Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, թե իբր բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով Ոստիկանության նշված բաժնի ՔՀԲ երեք օպերլիազորները 2019թ. ապրիլի 11-ին` ժամը 13:30-ի սահմաններում, իրեն բաժին բերման ենթարկելուց հետո կազմել են բերման ենթարկելու վերաբերյալ կեղծ արձանագրություն՝ կեղծելով բերման ենթարկելու ժամը: Բացի այդ, ըստ տրված հաղորդման, նույն աշխատակիցները, ինչպես նաեւ բաժնի պետն իր հասցեին հնչեցրել են «մատները ջարդելու, կալանավորելու, կյանքը դժոխք դարձնելու» սպառնալիքներ` պահանջելով ընդունել Շիրակի մարզի Հացիկ եւ Առափի գյուղերից կատարված գողություններն իր կողմից կատարելու հանգամանքը:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ամբողջությամբ հերքվել են Գ.Վ.-ի կողմից հաղորդմամբ հայտնված տղեկությունները: Մասնավորապես, բացի բազմաթիվ վկաների հերքող ցուցմունքներից, Գ.Վ.-ն 2019թ. օգոստոսի 9-ին վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումով եւ դրա վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունքով ինքն է հերքել հաղորդման եւ սկզբնական ցուցմունքում նշված հանգամանքները: Բացի այդ, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս առանց որեւէ մեկի ուղղորդման Գյումրի քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկում եւ Շիրակի մարզի Հացիկ ու Առափի գյուղերում մատնացույց է արել այն տները եւ մանրամասը նկարագրել դրանց ներսի հատվածների դասավորությունները, որտեղից կատարել կամ փորձել է կատարել գողություններ:

2019թ. օգոստոսի 15-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն) հարուցվել է քրեական գործ: Սեպտեմբերի 6-ին Գ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2020թ. օգոստոսի 12-ին դատարանի դատավճռով Գ. Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` 2 ամիս ժամկետով կալանք, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

ՀՀ ՀՔԾ-ում քննված մեկ այլ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության դեպքով հարուցված քրեական գործով ապացույց կեղծելու՝ իր ցուցմունքում՝ նշված ծանր հանցագործության կատարմանն իր ականատես լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելու հանցավոր արարք կատարելու մեջ։

Նախաքաննությամբ լիովին հերքվել են քննիչին վերագրված հանցավոր արարքները: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ավագ քննիչն իր ցուցմունքում կեղծ տեղեկություններ չի մտցրել, իրականում ինքն ականատես է եղել հանցագործության դեպքին, իսկ սուտ հաղորդում տալը պատճառաբանել է նրանով, որ կարծել է, թե դրանով կարող է օգնել գործով որպես տուժող ներգրավված ընկերոջը: Բացի այդ՝ դեպքին Վ.Գ.-ի ականատես լինելու վերաբերյալ ցուցմունք է տվել նաեւ տուժողը՝ նրա ընկերը, իսկ դեպքի վայրի զննությանը մասնակցած Վ. Գ.-ն առանց որեւէ միջամտության մատնացույց է արել դեպքի վայրը, ինչը հաստատվել է ներկաների ցուցմունքներով եւ լուսանկարներով:

Նախաքննության արդյունքում մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն միացվել է դատարանի վարույթում քննվող՝ Վ.Գ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական գործին՝ նկատի ունենալով, որ վերջինով Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով՝ խմբով` ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, Երեւան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկին կից նկուղից ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակության փորձ կատարելու համար:

Մինչ դատաքննություն սկսելը Վ.Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ խնդրել կիրառել դատական քննության արագացված կարգ, ինչը բավարարվել է:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.08.2020թ. դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար եւ դատապարտվել 6 ամիս ազատազրկման եւ 800.000 ՀՀ դրամ տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան մեկուկես տարի ժամկետով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետ
Ամենադիտված