Դադարեցվել են Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները
ԱրցախՀիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունների դադարման մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: