Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսում շարունակել գործադուլները
МирԲելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել երկրի խոշոր ձեռնարկությունների աշխատողներին շարունակել գործադուլները:
«Իմ սիրելի բելառուսներ, ձեռնարկությունների աշխատողներ, դուք նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք։ Բելառուսի ապագան, հետևաբար նաև մեր երեխաների ապագան, այժմ կախված է ձեր միասնությունից և ձեր վճռականությունից: Ուստի, ես խնդրում եմ ձեզ շարունակել և ընդլայնել գործադուլները»,֊ասել է Տիխանովսկայան: Նա այդ գործողությունների նպատակը համարել է քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների անցկացումը:
Ավելի վաղ, Բելառուսական մի շարք ձեռնարկությունների աշխատողներ գործադուլ հայտարարեցին, և հայտարարվեց համընդհանուրն արտադրական պրոցեսի դադարեցման մասին: Միևնույն ժամանակ, իշխանությունները, սակայն, գործադուլների մասշտաբները գնահատում են աննշան: