«Մորաքույրս այդպես մահացավ»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նավալնիի մասին
ԲլոգոսֆերաRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպին, գրել է․ «Հավատում եք, թե ոչ, ես երեկ տանը ասացի, որ Նավալնին կարծես հիպոգլիկեմիա ունի: Այս դեպքում արյան շաքարը հանկարծ կտրուկ ընկնում է: Ինձ մոտ նույնպես այդպես է, երբ շատ երկար ժամանակ քաղցած եմ մնում: Հանկարծ սառը քրտինք է պատում, սկսում եմ դողալ, անտանելի թուլություն եմ զգում: Միայն արագ ընդունած գլյուկոզան է օգնում: Եթե նրան օդանավում մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի: Մորաքույրս այդպես մահացավ՝ հիպոգլիկեմիկ կոմայից դուրս չեկավ»: Ի հավելումն ասվածին՝ Մարգարիտա Սիմոնյանը առողջություն է մաղթել բոլորին։