Հուսով եմ՝ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց․ Մարուքյան
Տեսանյութեր«Հուսով եմ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի»,-brighttalk հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։