Պատկերասրահի մոտ գոյացած հերթից ուրախացողների թվում էին մարդիկ, որոնք դեմ էին ցուցահանդեսին
БлогосфераԱզգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր առավոտյան կարդացի ուրախությամբ ու հրճվանքով լի բազմաթիվ գրառումներ` կապված ՀԱՊ-ի դիմաց գոյացած հերթերի հետ և զարմացա, որովհետև «ուրախացողների» մեջ կան մարդիկ, ովքեր ոչ միայն դեմ էին «Դալի/Պիկաս» ցուցահանցեսի կայացմանը, այլև բացահայտ կերպով անում էին ամեն ինչ, որպեսզի ցուցահանդեսը տապալվի, մամուլում «պատվերով» հոդվածներ էին հրատարակում, իսկ հիմա եկել են կանգնել հաղթանակի դրոշի տակ: Ակամա հիշեցի մեր անգլիացի հայտնի բարեկամ Ուինսթոն Չերչիլի ասածը.` «Մենակ հիմարը կարծիք չի փոխում»։