Եթե «Բարսելոնան» ուզում է, որ ես հեռանամ, թող ինձ անձամբ ասեն այդ մասին․ Սուարես
Սպորտ«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը ասել է, որ եթե ակումբը չի ցանկանում նրան տեսնել թիմում, ապա նրանք պետք է դա անձամբ ասեն իրեն այդ մասին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ 33-ամյա Սուարեսը կարող է լքել «Բարսելոնան»: Այս լուրերը հայտնվեցին «կապտանռնագույնների»՝ «Բավարիայից» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 2: 8 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո։ 2019/20 մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի համար անցկացրած 36 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: Սուարեսը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղալ «Բարսելոնայում» որպես փոխարինող: