Մակրոնը շնորհավորել է «Բավարիային» Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ
ՍպորտՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է «Բավարիային» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու կապակցությամբ: Ինչպես հայտնի է, կիրակի օրը Լիսաբոնում «Բավարիան» եզրափակչում հաղթեց ֆրանսիական «Փարիզ Սեն-Ժերմենին» 1: 0 հաշվով: «Շնորհավորում եմ «Բավարիային» Չեմպիոնների լիգայի վեցերորդ գավաթը նվաճելու կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ ՊՍԺ-ին, ով լավ հանդես եկավ մրցաշարում: Ֆրանսիական ֆուտբոլի համար հաղթանակի ժամը հեռու չէ, - գրել է Մակրոնը Թվիթերի իր էջում: