Գայի պողոտայի տաղավարներից մեկից գողություն կատարածը հայտնաբերվել է
ՀասարակությունՕգոստոսի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է փող, նույնականացման եւ բանկային քարտեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Նոր Նորքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: