Նեյմարը սխալմամբ Լևերկուզենի «Բայերին» է շնորհավորել Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ
СпортՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը սխալմամբ շնորհավորել է Լևերկուզենի «Բայերին» Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ: «Bayern»֊ի փոխարեն («Բավարիայի» պաշտոնական անունն է անգլերեն և գերմաներեն), նա գրել է «Bayer», որը համապատասխանում է Լևերկուզենի «Բայերին»: «Պարտությունը սպորտի մի մասն է: Մենք աշխատում ենք, պայքարում ենք մինչև վերջ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Շնորհավորում ենք «Բայերին»», - գրել է բրազիլացին Թվիթերի իր էջում: Լևերկուզենի ակումբի մամուլի ծառայությունը անպատասխան չի թողել Նեյմարի գրառումը և շնորհակալություն է հայտնել բրազիլացուն: «Շնորհակալ ենք, Նեյմար։ Պարզ չէ, թե ինչու եք մեզ շնորհավորում: Մենք արձակուրդում ենք։ Բայց շնորհակալություն», - ասել են «Բայերի» աշխատակիցները: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև ավարտվեց մյունխենյան թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով: