Տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար թեստ հանձնելու պահանջի մեջ. Մարուքյան
BlogosphereԼՀԿ խմբակցության ղեկավա Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից տեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ։
Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի տեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։
Արդյունքում՝ Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ԱՀ ընդհանուր տնտեսական վիճակի վրա։
Խոսքն ամենևին զինծառայողներին այցելելու մասին չէ. տեսակցությունների արգելքն ուժի մեջ է:
Ըստ այդմ՝ առաջարկում եմ ՀՀ քաղաքացիների մասով Արցախ գնալու համար COVID-19-ի տեստ հանձնելու պարտադիր պահանջը չեղարկել»:
Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ։ Բազմաթիվ...
Posted by Edmon Marukyan on 2020 թ. օգոստոսի 24, երկուշաբթի