Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Թող հեռախոսային ձայնագրությունները հանեն և ապացուցեն․ «Մասիվցի Անդիկի» սպանության գործում մութ կողմեր կան

Իրավունք

Շենգավիթի դատարանում վաղը՝ օգոստոսի 26-ին,  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի կունենա ամբաստանյալ Արմեն Ղարիբյանի վերաբերյալ հերթական նիստը` «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեղադրանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Ղարիբյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ 

Նրա խոսքով՝ իր վստահորդին առաջադրված մեղադրանքն անհիմն է և հիմնված չէ որևէ վերաբերելի ապացույցի վրա․ «Երեք երեխայի հայր Ա.Ղարիբյանը մեկ տարուց ավելի է պահվում է կալանքի տակ, ունի չարորակ քաղցկեղ, և այլ ծանր հիվանդություններ: Նրան առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես սպանության ենթադրյալ կատարողի հետ ենթադրյալ հեռախոսակապ ունեցած լինելու հանգամանքի վրա: Հեռախոսային խոսակցության բովանդակության բացակայության պայմաններում դատախազությունը որոշել է ղեկավարվել մեղավորության կանխավարկածով և անձին մեղադրել սպանությանը օժանդակելու մեջ: Սակայն որևէ պատասխան չկա, թե ինչից են ենթադրում, որ եթե Ա.Ղարիբյանը նույնիսկ խոսել է սպանության ենթադրյալ կատարողի հետ, ապա ինչու պետք է ենթադրյալ կատարողը կիսվեր իր մտադրությունների մասին, կամ ինչու պետք է Ղարիբյանը նրան օժանդակեր, կամ ինչում է կայացել օժանդակությունը և այլն»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով՝ մարդուն դիտավորյալ կյանքից զրկելը, ամենածանր հանցագործություններից մեկն է, և նման հանցագործություններով իրավապահ մարմինները պետք է ջանք չխնայեն մեղավորին/ներին հայտնաբերելու և խիստ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն մեղսագրվող հանցագործության ծանրությունը չպետք է անօրինական և անհիմն հետապնդման պատճառ դառնա և չպետք է սպանության ենթադրյալ կատարողի հետ ցանկացած առնչություն ունեցած անձ դիտարկվի որպես սպանության օժանդակող կամ պարտակող«Սպանության ենթադրյալ կատարողի մոտ եղած հեռախոսի և իմ վստահորդի տանը հայտնաբերված հեռախոսի միչև եղել են հեռախոսային զանգեր։ Սակայն այլ հանգամանք իմ վստահորդի հետ կապված չկա։ Ղարիբյանն այս պահին՝ նախաքննության ընթացքում, դեռ ցուցմունք չի տվել, բայց եթե նույնիսկ նման զանգ եղել է դա չի նշանակում, որ նա կապ ունի սպանությանը օժանդակելու հետ։ Կա ընդամենը մեղադրական եզրակացություն, բայց չկա ապացույց նրա հետ կապված, ապացույցները վերաբերում են միայն սպանության ենթադրյալ կատարողին», - ասաց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հեռախոսային խոսակցությունները հանվե՞լ են և հայտնի՞ է, թե ինչ զրույց է եղել երկու անձի միջև՝ փաստաբանը պատասխանեց․ «Մեղադրող կողմը թող հանի խոսակցությունները և ապացուցի։ Եթե իրավապահ մարմինների մոտ լինեին այդ ձայնագրությունները մեղադրանքին չէին հասնի, քանի որ կիմանային՝ Ղարիբյանը որևէ բանի հետ առնչություն չունի։ Ցավոք կամ չունեն ձայնագրությունները, կամ ջանք չեն գործադրել հայտնաբերելու ուղղությամբ, կամ էլ եթե ունեն և չեն հրապարակում նշանակում է համոզված լինելով, որ մարդն անմեղ է, փորձում են մեղադրել»,- նշեց Սարդարյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ Մասիվցի Անդիկ մականունով: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ռուսաստանի 32-ամյա Սուլեյման Մ.-ն, որը հետախուզվում է: 

Նշենք, որ 50-ամյա Արմեն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով գող համարվող Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է  կալանավորումը: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ղ.-ն, տեղեկատվություն տրամադրելով և առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով՝ օժանդակել է Սուլեյման Մ.-ի կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի բնակելի շենքերի բակային հատվածում տեղադրված տաղավարում ապօրինի ձեռք բերված հրազենով՝ ատրճանակի գործադրմամբ Անդրանիկ Հարությունյանին՝ Մասիվցի Անդիկին սպանելուն:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված