Պանդեմիան Հայաստանում կառավարվել է ամենախայտառակ ձևով. Էդմոն Մարուքյան
Video«Արտակարգ դրության ռեժիմի պատճառով ոչ մի երկիր չի ցանկանում վերականգնել ՀՀ հետ հաղորդակցությունը, ինչը մեծ վնասներ է հասցնում, ինչպես երկրի տնտեսությանը, այնպես էլ հավելյալ բարդություններ է ստեղծում ՀՀ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների համար»,-այդ մասին #bRightTalk-ի հաղորդման շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը, անդրադառնալով համավարակի տնտեսական հետևանքներին, նշել է, որ վատ կառավարման հետևանքով համավարակն աննախադեպ տարածում է ունեցել Հայաստանում, և դրան զուգահեռ երկրի տնտեսությունն էլ աննախադեպ անկում է ապրել։
«Իշխանության խայտառակ կառավարման հետևանքով, պանդեմիան Հայաստանում «թռավ» օդը, իսկ տնտեսությունն էլ «իջավ» ներքև, և մենք երկու դաշտում էլ պարտվեցինք։ Պանդեմիան Հայաստանում կառավարվել է ամենախայտառակ ձևով»,-նշել է Մարուքյանը։