Կապանի աշխատողները ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվողներն են
ЭкономикаՀայաստանում 2012թ.-ի հուլիսի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 120,471 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1.7%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ բարձրացել է 7.5%-ով:
Պետական հատվածում միջին աշխատավարձը 2012թ.-ի հուլիսին կազմել է 100,016 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2.3%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 11.2%-ով:
Ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը 2012թ.-ի հուլիսի դրությամբ կազմել է 143,888 դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.2%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 3.6%-ով:
Քաղաքների և գյուղերի միջին աշխատավարձերն ունեն հետևյալ տեսքը. ՀՀ քաղաքներում միջին աշխատավարձը այս տարվա հունիսի դրությամբ կազմել է 121,707 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 5.3%-ով:
Գյուղական համայնքներում միջին ամսական աշխատավարձը այս տարվա հունիսին կազմել է 90,311 դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7.1%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 7.9%-ով:
ՀՀ մարզերում և Երևանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը արձանագրվել է Սյունիքի մարզում՝ 147,021 դրամով, իսկ ամենացածր աշխատավարձը գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 82,470 դրամով:
Քաղաքների կտրվածքով ամենաբարձր միջին ամսական աշխատավարձ տալիս են Կապանում՝ 175,564 դրամ, իսկ ամենացածրը՝ Ամասիայում՝ 70,582 դրամ:
Հայկազ Ղուբաթյան