Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում
ԲլոգոսֆերաԳլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:
Շնորհավորում եմ գործընկերներիս, մաղթում բեղմնավոր, արդյունավետ և մեր հասարակության անվտանգությանը, իրավակարգի ամրապնդմանը, արդարադատության շահին ծառայող գորունեություն իսկապես ծանր, պատասխանատու աշխատանքում: