Պայթյունից մահացածը 56-ամյա տղամարդ է․ Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)
ՀասարակությունԴուրս բերվեց երրորդ տուժածը, որը մահացած վիճակում էր, ցավոք սրտի։ Ցավակցում եմ մահացածների հարազատներին, փրկարարները նրա մարմինը տեղափոխեցին շտապօգնության մեքենա։
Հեռախոսի համարը ունեինք, հեռախոսով զանգեցինք, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք՝ որ մասում էր։ Պարզվեց՝ հեռախոսից բավական հեռու էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Լրագրողների հարցին՝ թե այլ քաղաքացիներ չկան, ըստ նախնական տեղեկությունների, նախարարը հայտնեց, որ ունեցած տեղեկություններով այսքանն են։
Խոսելով շենքի սեյսմակայունության մասին՝ Ցոլակյանը նշեց, որ 1, 2 և 3 մուտքերը ամբողջովին ապահով են, 4 մուտքի հետ կապված կասկածներ կան։ Փլված մուտքը հինգերորդն է։ Անդրադառնալով դեպքի հետևանքով մահվան դեպքի մասին` նախարարը նշեց, որ մահացածը Ղազարյան Արթուրն է, 56 տարեկան։ Նա նշեց, որ մարմինը դուրս են բերել փլատակների տակից, ցավոք, կյանքը փրկել հնարավոր չէր՝ հավանաբար քնած էր եղել։