Միհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան 

Ով իրեն նույնացնում է նշված կատեգորիաների հետ, իրավունք ունի վիրավորվելու. Ռուստամ Բադասյան

Բլոգոսֆերա

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Ազատությանը» տված հարցազրույցում իմ արտահայտած մտքերը նպատակ ունեին պարզաբանելու հետևյալը.

Հայաստանն ունի հստակ օրակարգ՝ դատական համակարգում հիմնարար ու խորքային բարեփոխումներ իրականացնելու, ՀՀ քաղհասարակության և միջազգային հանրության կողմից հավանության արժանացած ռազմավարական լրջագույն փաստաթղթեր և դրանց արդեն իսկ պրակտիկ իմպլեմենտացում՝ Դատական օրենսգիրք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք։

Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացրած բարեփոխումների արդյունքում նախատեսել ենք․

Բարեվարքության և գույքային դրության ստուգում, որն իրականացնելու լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (կարծում եմ` առաջիկայում կտեսնենք այս բարեփոխման պտուղները)։ Հանձնաժողովին հնարավորություն է տրվել ստուգելու նաև գործող դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների գույքային դրությունը՝ բոլոր տարիների հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։

Կատարելագործել ենք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իմ կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա կայացված որոշումներին կարող եք ծանոթանալ Բարձրագույն դատական խորհրդի կայքում՝ http://court.am/hy/disciplinary և համեմատել նախորդ ցանկացած ժամանակահատվածի քանակի հետ։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով հնարավորություն ենք ընձեռել իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

Սա նշանակում է, որ ՀՀ պատմության մեջ նմանը չունեցող գործիքներն արդեն կիրառության մեջ են, և դրանք կիրառող մարմինները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, սեպտեմբերից Գլխավոր դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով ստեղծվելիք համապատասխան ստորաբաժանումը, կսկսեն դրանք կիրառել և կարձանագրենք առաջին արդյունքները։

Սահմանադրական բարեփոխումներն էլ այս բոլոր հարցերում տրամաբանական շարունակությունն են լինելու՝ միտված իրապես անկախ դատական իշխանության ձևավորմանը։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այս բոլոր հարցերը օրակարգ են բերվել 2019-ի ամռանը՝ ռազմավարական փաստաթղթի նախագծով։

Ընթացիկ փուլում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների, դատարանների ծանրաբեռնվածության լուծման, դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստի անցկացումը երաշխավորելու կառուցակարգերի մշակման, վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգերի կիրառման, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման, անվճար իրավաբանական օգնության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ժողովրդավարության հաղթարշավը Հայաստանում անբեկանելի է, կոռուպցիան էլ` իր բոլոր դրսևորումներով, պարտվելու է. սրան այլընտրանք չկա։

ՀՀ արդարադատության նախարարությունն ստանձնել է այս ոլորտում խորքային բարեփոխումների պատասխանատվությունը, և ես չեմ արդարանա և երբեք չեմ խուսափի քաղաքական պատասխանատվությունից նշված ոլորտի համար, բայց ամենևին էլ թույլ չեմ տա ընթացիկ բոլոր խնդիրները, որոնք դուրս են Արդարադատության նախարարության տիրույթից՝ կալանք տալ-չտալ, դատապարտել-չդատապարտել, առանձին դատավորների կողմից անբարեխղճության և կոռուպցիայի դրսևորումներ և այլն, վերագրել մեզ։

Իսկ ինչ վերաբերում է «լեգալիզմի» և «իրավական աղանդավորությանը», ապա դրանք իրար արժանի կատեգորիաներ են։ Առաջինը չի գիտակցում հասարակական հարաբերությունների էությունը, իրավունքը վերածում է անհասկանալի ու անտրամաբանական գործիքի ու ցանկացած զարգացում մղում փակուղի, երկրորդի ներկայացուցիչներն էլ, չունենալով իրական կամք բարեփոխումների (ինչը ենթադրում է գիտելիք, կամք, աշխատելու ցանկություն, նախաձեռնողականություն, հետևողականություն) լուրջ դեմքով հասարակությանը պատմում են փրկության կարճաժամկետ ծրագրերի մասին, ասում, որ ամեն ինչ կարելի է անել մեկ ակնթարթում, ընդամենը պետք է վերցնել ու ջնջել: Ով իրեն նույնացնում է նշված կատեգորիաների հետ, իրավունք ունի վիրավորվելու»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ
Ամենադիտված