Թակարդ տեսախցիկները շարունակում են ֆիքսել կովկասյան հովազի շարժը
АрменияԿովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքներում տեղադրված թակարդ տեսախցիկները շարունակում են առաջավորասիական (կովկասյան) հովազի (Panthera pardus ciscaucasica) շարժը ֆիքսել, ինչը վկայում է, որ ապաստարանի տարածքները ապահով կենսամիջավայր են դարձել կենդանու համար։
Այդ մասին նշված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության մեջ: