Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 25-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Emergency CaseԱյսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես Shamshyan.com-ը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ՎԱԶ 21099-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Լոռու մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռ. Խաչատրյանն էր, ով ՎԱԶ 21099-ի վարորդն է եղել։ Ոստիկաններն ու քննիչները այդ տեղեկությունը պարզում են։