Ռայնիսի բնակիչները ապահովված են ժամանակավոր կացարաններով․ Փաշինյան
Հասարակություն«Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման անվտանգության կանոններին»,-այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին Զեյթունի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին