Սեթյենը դիմել է «Բարսելոնային» պաշտոնանկության մասին փաստաթղթերը ստանալու համար․ Cadena SER
Սպորտ«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սեթյենը դիմել է կատալոնական ֆուտբոլային ակումբի գրասենյակին պաշտոնանկության մասին փաստաթղթերը ստանալու համար, հայտնում է Cadena SER-ը: Սեթյենը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց օգոստոսի 17-ին՝ այն բանից հետո, երբ ակումբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պարտվեց «Բավարիային» 2-8 հաշվով: Աղբյուրի համաձայն՝ Սեթյենը դեռ չի կարողացել սկսել նոր աշխատանք փնտրելու գործընթացը աշխատանքից ազատվելու մասին պաշտոնական փաստաթղթերի բացակայության պատճառով: «Բարսելոնան» ասել է, որ «այդ խնդիրը» կլուծեն առանց շտապողականության և ժամանակին: