TikTok֊յան «թրենդը» համացանցում մեծ սկանդալի պատճառ է դարձել
WorldTikTok սոցիալական ցանցի օգտատերերը գործարկել են «թրենդ», որում նրանք իրենց ներկայացրել են որպես Հոլոքոստի զոհ: Հրապարակված տեսանյութերում բլոգերները ներկված են կապտուկներով, կրկնօրինակում են նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում զոհված մարդկանց:
Համացանցը դատապարտել է «թրենդի» մասնակիցներին՝ նրանց մեղադրելով Հոլոքոստի զոհերին վիրավորելու մեջ: «Այս ամենը ինձ ստիպում է ավելի ու ավելի շատ կորցնել հավատը մարդկանց հանդեպ», - Թվիթերի իր էջում գրել է օգտատեր Պատրիցիան: Իր հերթին, «Օսվենցիմի» թանգարանը արձագանքել է TikTok- ի օգտատերերի նոր հոբբիին:
«TikTok-ում «Զոհեր» անունով հայտնի «թրենդը» կարող է վիրավորական լինել: Դրանք կամ կարող են վիրավորել նրանց հարազատներին, կամ նույնիսկ կարող են խեղաթյուրել պատմությունը։ Այս ամենի մասին մենք պետք է խոսենք ոչ թե երիտասարդ սերնդին վիրավորելու, այլ կրթելու միտումով»,֊ասել է «Օսվենցիմի» թանգարանի ներկայացուցիչը։