«Նույնն է, ինչ պատերազմի ժամանակ ՊՆ նախարարը հայտարարի, թե վաղուց վարչապետին չի հանդիպել»
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դուք ոչ թե իշխանություն եք, այլ` փորձանք:
Սա ոչ թե իշխանություն է, այլ փորձանք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 1100 -ից ավել մարդ, իսկ Առողջապահության նախարարը հայտարարում է, թե շատ վաղուց վարչապետին չի հանդիպել: Սա նույն բանն է, եթե պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը հայտարարի, թե վարչապետին վաղուց չի հանդիպել: Հիմա պարզ է՝ ինչու է նման խայտառակ իրավիճակ գրանցվել համավարակի դեմ պայքարում: Մարդիկ լայվերով ու լայքերով են զբաղված եղել ու չեն էլ հանդիպել, որպեսզի քննարկեն ժողովրդի առողջությունը փրկելու ամենակարևոր խնդիրը: Տղաներ, դուք լուրջ փորձանք եք»:
Դուք ոչ թե իշխանություն եք,այլ` փորձանք: Սա ոչ թե իշխանություն է,այլ` փորձանք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 1100...
Posted by Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov on 2020 թ. օգոստոսի 27, հինգշաբթի