Բավականին հեռացել եք ժողովրդից, վերադարձե՛ք. Արարատ Միրզոյանը մոտեցավ քաղաքացիներին
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով վերադարձնել գերի ընկած հայերին: Նրանց բողոքի ակցիան իրականացվում էր քայլերթի տեսքով: Ցուցարարների քայլերթը կանգ առավ Հյուսիսային պողոտայում, որտեղ ընտանիքի հետ զբոսնում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ցուցարարները, տեսնելով Արարատ Միրզոյանին, շրջափակեցին նրան և պահանջեցին պատասխանել, թե ի՞նչ գործողություններ է իրականացնում պետությունը` գերիներին վերադարձնելու համար:
Մանրամասները` տեսանյութում.