Արսեն Թորոսյանը հրավիրվե՞լ է ԱԱԾ. Արգիշտի Քյարամյանը պարզաբանում է (տեսանյութ)
«Արսեն Թորոսյանը ԱԱԾ չի հրավիրվել, նրան այնտեղ հրավիրելու որևէ հիմք չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
ԱԱԾ տնօրենին դուր չեկավ լրագրողի այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ ինքը սկզբում նշանակվել էր ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև ԱԱԾ փոխտնօրեն, հիմա էլ՝ ԱԱԾ տնօրեն. «Այդ հարցերը ամբողջությամբ պարզաբանվել են. տեխնիկական խնդիրներ են դրանք, ի՞նչ հարցեր են»,- նշեց նա:
Արգիշտի Քյարամյանը այն կարծիքին է, որ իր նշանակումից հետո կադրային արտահոսք չի եղել:
Իսկ վերջում լրագրողների պահվածքը ԱԱԾ տնօրենին անհարմար վիճակի մեջ դրեց. «Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ համար անհարմար է այս իրավիճակը, որ ես քայլում եմ, և դուք հետևում եք ինձ: Ես ասացի, որ չեմ պատասխանում ձեր հարցերին զուտ այն տրամաբանության մեջ, որ ԱԱԾ- ի սպեցիֆիկան այնպիսին է, որ այն ինֆորմացիան, ինչը մենք կարողանում ենք տրամադրել՝ թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաներում, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը: