Կորոնավիրուսից ԱԻՆ-ի 2 աշխատակից է մահացել. Ֆելիքս Ցոլակյան
Հասարակություն2021-ին ԱԻՆ-ի ծախսերը 300 միլիոն դրամով ավելանում են. դրանք այն ծախսերն են, որոնք մեզ շատ անհրաժեշտ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա: Հուրախություն մեզ՝ այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ է, և 300 ուսանող կունենանք այս տարի: Իսկ տեխնիկայի խնդիր ունենք: Բյուջեով դա նախատեսված չէ»,-ասել է Ցոլակյանը։
Նախարարը նշեց, որ ցայսօր ԱԻՆ-ի 91 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, հիմա նվազում է գնում:
«Մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված և 2 մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»,-ասաց Ցոլակյանը: